Օծվեց Ծովինարի Ս. Աստվածածին եկեղեցին

Օծվեց Ծովինարի Ս. Աստվածածին եկեղեցին 25.09.2012
Օծվեց Ծովինարի Ս. Աստվածածին եկեղեցին

 

Սույն թվականի սեպտեմբերի 22-ին Գեղարքունյաց թեմի Ծովինար համայնքի հավատացյալ ժողովրդի կյանքում կատարվեց վաղուց սպասվածը՝ օծվեց համայնքի Ս. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցին կառուցվել էր 1900 թ. Մշից ներգաղթած ժողովրդի կողմից: Խորհրդային տարիներին այն վերածվել էր թունաքիմիկատների պահեստի, որի հետեւանքով անհնարին էր դառնում եկեղեցում երկար գտնվելը: Այս տարվա ընթացքում եկեղեցին հիմնովին վերակառուցվեց նույն ոճով ՝ վերականգնման կանոնների համաձայն:

Եկեղեցու օծումը կատարեց թեմակալ առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Հավարտ արարողության եկեղեցու բարերար, ՀՀ  ԱԺ պատգամավոր տիար Հակոբ Հակոբյանին Սրբազան Հայրը փախանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օրհնության գիրը եւ Հայ Եկեղեցու բարձրագույն պարգեւ` «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը:

Օծման հանդիսությանը ներկա էին ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ եւ հազարավոր ծովինարցիներ: