Օծվեց Գավառի Ս. Կարապետ եկեղեցին

Օծվեց Գավառի Ս. Կարապետ եկեղեցին 19.11.2012
Օծվեց Գավառի Ս. Կարապետ եկեղեցին

     Սույն թվականի նոյեմբերի 17-ին կայացավ Գավառի Ս. Կարապետ եկեղեցու օծման արարողությունը, որն այս տարվա ընթացքում ամբողջությամբ վերանորոգվել է:
     Եկեղեցին կառուցվել է 1848 թ. Բայազետից ներգաղթած մեր հայրենակիցների կողմից՝ գլխավորությամբ Նոր Բայազետի հիմնադիրներ Արծրունի եղբայրների՝ Բարսեղ և Մկրտիչ աղաների:
     Եկեղեցու նորոգության աշխատանքներին մասնակցեցին ոչ միայն գավառցիները, այլ նաև այլ բնակավայրերից բազում հայորդիներ՝ դարձնելով այն հավաքական մի ձեռնարկ:
     Օծման արարողությանը ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ և հազարավոր գավառցիներ: