Օծվեց Արմավիր մարզի Բերքաշատ գյուղի նորակառույց եկեղեցին

Օծվեց Արմավիր մարզի Բերքաշատ  գյուղի նորակառույց  եկեղեցին   27.08.2012
Բերքաշատ գյուղի եկեղեցու օծումը

 

Սույն թվականի  օգոստոսի 25-ին  Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղում, նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի, մասնակցությամբ Ուկրանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպ. Բունիաթյանի, Մայր Աթոռի միաբան Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի  եւ Արմավիրի թեմի հոգեւոր դասի կատարվեց  նորակառույց   Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողությունը: 

Եկեղեցու օծմանը ներկա էին եկեղեցու բարերար կիեւաբնակ Խաչատուր Խաչատրյանը, համայնքապետ Հարություն Չվչյանը, հարակից համայնքների ղեկավարները,  բարերարի որդիները եւ համագյուղացիներ:

Եկեղեցու օծման արարողությունը սկսվեց Դռնբացեքի արարողությամբ, այնուհետեւ օծվեցին եկեղեցու 16 սյուները, Սուրբ Խորանը, Մկրտության ավազանը եւ սրբապատկերները:

Արարողության ավարտին նորակառույց եկեղեցում կատարվեց առաջին Մկրտությունը: Մկրտվեց եկեղեցու բարերարի որդին` Արտյոմ Խաչատրյանը` օրինակ հանդիսանալով համագյուղացիների համար:

Եկեղեցու ճարտարապետն է Խաչիկ Դանիելյանը, ով  հանդիսանում է  Մեծամոր քաղաքի Սուրբ Ղազար եկեղեցու ճարտարապետը: