Քրիստոնյաների նկատմամբ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների և պատահարների կանխում և արձագանքում՚ թեմայով ժողով Իտալիայում
ԵԱՀԿ ժողով Իտալիայում
Սեպտեմբերի 12-ին Հռոմում (Ասսիզի) տեղի ունեցավ ԵԱՀԿ կազմակերպած ՙՔրիստոնյաների նկատմամբ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների և պատահարների կանխում և արձագանքում՚ թեմայով ժողով:
Համաժողովին մասնակցեցին ԵԱՀԿ անդամ երկրների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ, լրագրողներ և գիտնականներ: Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց տարբեր երկրներում պաշտամունքային վայրերի պաշտպանության, քրիստոնյաների իրավունքների ոտնահարման և առկա այլ հիմնահարցերի լուծման հեռանկարներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին մասնակցեց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Տ. Առեն վարդապետ Շահենյանը: