Քրիստոնյաների, հրեաների եւ մուսուլմանների համաշխարհային կոնֆերանս Կիեւում
Ապրիլի 25-26-ը Ուկրաինայի Հանրապետության մայրաքաղաք Կիեւում տեղի կունենա քրիստոնյաների, հրեաների եւ մուսուլմանների համաշխարհային կոնֆերանսը` նվիրված խաղաղության համար հոգեիոր արժեքների գործադրման եւ հանդուրժողականության ոգու հաստատման անհրաժեշտությանն ամբողջ աշխարհում:
Կոնֆերանսին, որ կազմակերպվել է Ուկրաինայի Հրեաների Միության նախագահ Տիար Վադիմ Ռաբինովիչի հովանավորությամբ, կմասնակցեն նշանավոր քաղաքագետներ, գործարարներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 100 երկրներից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին կմասնակցի Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով ներկաներին կփոխանցի նաեւ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: