Քրիստոնյա Զինվորական Եղբայրությունների Միության Եվրոպական Համաժողով
Մայիսի 29-ից հունիսի 2-ը Մեծ Բրիտանիայի բանակի քրիստոնեական կազմակերպությունների նախաձեռնությամբ եւ Զինված ուժերի քահանաների առաջնորդի աջակցությամբ Լոնդոնում սկսվել է Քրիստոնյա Զինվորական Եղբայրությունների Միության եվրոպական համաժողովը «Պատրաստում ենք հաջորդ սերնդին» թեմայով:
Համաժողովի նպատակն է զինված ուժերում քրիստոնեական քարոզչության բարելավումն ու հոգեւոր սպասավորների նոր սերունդների նախապատրաստությունը` ժամանակակից կյանքի մարտահրավերները հաղթահարելու համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում են ՀՀ Զինված Ուժերի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: