Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Դեկտեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սբ. Պատարագի ընթացքում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն և օծում` ձեռամբ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի:
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Տ. Նաթան եպիսկոպոսը քահանայության կոչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս սարկավագների: Նախորդ օրը` Երեկոյան ժամերգությունից առաջ, կատարվեց քահանայության պատրաստվողների ընծայման կարգը, որի ընթացքում սարկավագները վկայեցին իրենց հավատքի ուղղափառությունը և հավատարմության ուխտ կատարեցին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն:
Դեկտեմբերի 4-ին, Ս. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրը սբ. մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը` շնորհելով հոգևոր նոր անուններ. Տիգրան սարկավագ Բաղումյանը վերակոչվեց Տ. Զաքարիա քահանա, Մհեր սարկավագ Եսայանը` Տ. Ենովք քահանա, Արթուր սարկավագ Սարգսյանը` Տ. Հուսիկ քահանա, Արթուր սարկավագ Շախվերդյանը` Տ. Ահարոն քահանա:
Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` մասնավորաբար իր խրատներն ու խորհուրդներն ուղղելով նորաօծ հոգևորականներին: Իր քարոզում Նաթան Սրբազանն ասաց. ՙՍիրելի° երիտասարդ նորաօծ հոգևորականներ, տարիներ շարունակ ուսում առնելով, կրթելով թե° միտքը, թե° գիտելիքը, վարժելով հոգին` դուք այսօր Քրիստոսի խաչը վերցրիք ձեր ուսերին, ուստի ձեր անձը դնելով մի կողմ` այսուհետ պիտի ապրեք միայն ձեր հավատավոր հոտի համար: Պետք է ապրեք միայն Աստծո խոսքը տարածելու, մարդկանց հոգիները փրկության տանելու և իրենց հավատավոր հոտը քաջ հովվի պես հսկելու համար: Դուք ստացաք քահանայության աստիճան, քահանայություն, որ մի ահեղ խորհուրդ է, որով մարդը դառնում է միջնորդ Աստծո և իր նման մարդու միջև: Սակայն այսպիսի օրհնությունն ու ընտրյալ լինելը քահանային ավելի մեծ պատասխանատվություն է տալիս, քան որևէ մեկին: Ուստի մեր աղոթքն ենք առաքում առ Աստված, որպեսզի Երկնավոր Տերը մեր նորաօծ քահանաներին զորություն, ուժ և կարողություն պարգևի, որ իրենց հավատավոր ժողովրդի հոգիներից ներս մշտապես կարողանան հաստատուն պահել թե° հոգևոր, թե° մարմնավոր խաղաղությունը՚:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան` համբուրելով քահանաների մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:
Նույն օրը, Երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաև վեղարի տվչության արարողություն: Չորս նորընծաներից Տ. Զաքարիան և Տ.Ահարոնը վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը:
Ձեռնադրության հաջորդ օրը` դեկտեմբերի 5-ին, նորաօծ հոգևորականներին ընդունեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն երիտասարդ եկեղեցականներին տվեց իր օրհնությունը, հորդորներն ու պատգամները:
Քառասնօրյա աղոթական շրջանից հետո նորընծա հոգևորականները ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում: