Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի աշակերտները Մայր Աթոռում

Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի աշակերտները Մայր Աթոռում 22.04.2014
Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի աշակերտները Մայր Աթոռում

     Ապրիլի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի աշակերտներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի:
     Հանդիպման սկզբում տիար Ս. Պետոյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց «Դպրոցասեր» վարժարանի աշակերտներին, ովքեր համայն հայության հոգևոր կենտրոն էին այցելել` ստանալու Նորին Սրբության օրհնությունը և հայրական պատգամները:
     Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում նշեց, որ աշակերտների այցելությունը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին պիտի ոգեշնչի ու խանդավառի նրանց` նախանձախնդրորեն և ջանասիրաբար գիտելիքներ ամբարելու, զորանալու հավատարմության մեջ հանդեպ ազգային-հոգևոր սրբություններն ու արժեքները:
     Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց տիար Սարգիս Պետոյանին և դպրոցի տնօրինությանն ու մանկավարժներին, որոնց նվիրյալ ջանքերով հայրենիքից հեռու գտնվող հայորդիները հայեցի կրթություն են ստանում` ճանաչելով իրենց ազգային ինքնությունը: