Ցավակցագիր Հռոմի Սրբազան Քահանայապետին

Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտ ԺԶ պապին` Կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած սոսկալի երկրաշարժից զոհվածների համար:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր սրտակցությունն ու աջակցությունն ենք բերում Ձեզ դժվարին այս պահին` հայցելով Տիրոջ զորակցությունը բոլոր տուժածներին` շուտափույթ հաղթահարելու փորձություններն ու դժվարությունները, ինչպես նաեւ Ս. Հոգու մխիթարությունը զոհվածների հարազատներին», - ասվում է Նորին Սրբության ցավակցագրում:

Վեհափառ Հայրապետն աղոթքով հայցել է Աստծո օգնականությունը Իտալիայի ժողովրդին, ուժ եւ կարողություն մաղթել Սրբազան Քահանայապետին: