«Տիեզերքում էներգիայի ամենամեծ աղբյուրը» գիտաժողովի մասնակիցները Մայր Աթոռում

«Տիեզերքում էներգիայի ամենամեծ աղբյուրը» գիտաժողովի մասնակիցները Մայր Աթոռում 03.07.2014
«Տիեզերքում էներգիայի ամենամեծ աղբյուրը» գիտաժողովի մասնակիցները Մայր Աթոռում

     Հուլիսի 3-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող «Տիեզերքում էներգիայի ամենամեծ աղբյուրը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի մասնակիցները: Մայր Աթոռում աստղագետներին ողջունեց և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
     Հանդիպմանը Հովակիմ եպիսկոպոսն անդրադարձ կատարեց նմանօրինակ ժողովների կազմակերպման կարևորությանը` վստահություն հայտնելով, որ դրանք լավագույնս խթանելու են միջազգային գիտական հանրության կողմից հայ ժողովրդի համար մեծ նվաճում համարվող գիտական կենտրոնի` Բյուրականի աստղադիտարանի ավելի լայն ճանաչմանը:
     Զրույցի ընթացքում հյուրերին ներկայացվեց Հայ Եկեղեցու պատմական ուղին, մասնավորապես կրթական և սոցիալական դաշտում իրականացվող արդի գործունեությունը, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերությունների ոլորտում արձանագրված սերտ գործակցությունն ու ձեռքբերումները: