Տեղի ունեցավ Մայր Աթոռի մանկատան շենքի բացման արարողությունը
Սեպտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Սուրբ Գայանե վանքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանկատան շենքի բացման արարողությունը: Շենքը հիմնովին վերանորոգվել է լոնդոնաբնակ Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ` ի հիշատակ հոգելույս տիար Ջորջ Քյուրքչյանի աաեւ նրա դուստր Մարինա Քյուրքչյանի:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շարքում մանկատան բացումը հերթական կարաաեւոր ձեռնարկն է, որով Եկեղեցին որբախնամ գործունեություն կիրականացնի: Մանկատունը նախատեսված է կարիքավոր ընտանիքների աաեւ ծնողազուրկ 42 մանուկների աաեւ պատանիների համար, որոնք կուսանեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցում, կհաճախեն Էջմիածնի Հայորդյաց տուն: Քյուրքչյան ընտանիքը Մայր Աթոռի մանկատան շենքի հիմնանորոգությունից բացի ստանձնել է նաաաեւ մանկատան հետագա գործունեության հովանավորությունը:
Ներկայությամբ Ջոն Քյուրքչյանի աաեւ նրա ընտանիքի, ինչպես նաաաեւ հոգելույս Ջորջ Քյուրքչյանի ընտանիքի անդամների, Գերագույն հոգաաեւոր խորհրդի անդամների Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների հետ աղոթքով կատարեց շենքի բացման արարողությունը, որից հետո Նորին Սրբությունը Հայրապետական իր խոսքն ուղղեց ներկաներին. «Աստծո ողորմությամբ հաջողեցինք իրականացնել վերջին ցանկությունը Հայոց Եկեղեցու մեծ բարերարի` տիար Ջորջ Քյուրքչյանի, ով իր մահվան մահճում ցանկություն հայտնեց, որ Ս. Գայանե վանքին կից, ուր ամփոփված են իր ծնողաց աճյունները, կառուցվի մանկատուն` խնամատարելու մեր ազգի կարիքավոր զավակներին: Այսօր իրականություն է դարձել նրա փափագը աաեւ մենք, իր աաեւ եղբոր ընտանիքների ներկայությամբ, կատարում ենք մանկատան բացման արարողությունը»:
Վեհափառ Հայրապետը, հրավիրելով ներկաներին աղոթք հնչեցնել բարերարի հոգու համար, նաաաեւ նշեց, որ որոշ ժամանակ անց այս հաստատությունից ներս աաեւս աղոթք պիտի բարձրանա առ Աստված Քյուրքչյան ընտանիքի համար, որը հայտնի է իր բարեգործ եկեղեցանվեր ոգով աաեւ շուրջ կես դար նվիրյալ կերպով, իր կարողություններով ու միջոցներով մշտապես զորավիգ է եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն աաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Այնուհետաաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ջոն Քյուրքչյանը աաեւ Լոռա Քյուրքչյանը կտրեցին շենքի մուտքի ժապավենը, ապա բարերարները աաեւ ներկաները ծանոթացան շենքի պայմաններին:
Բացման արարողության ավարտին Սուրբ Գայանե վանքի գերեզմանատանը Մայր Աթոռի բարերարներ Սարգիս աաեւ Աստղիկ Քյուրքչյանների շիրիմների կողքին ամփոփվեց նրանց զավակի` Ջորջ Քյուրքչյանի աճյունասափորը: Կատարվեց հոգեհանգստյան կարգ: