Տեղի է ունեցել ԵՀԽ ՙՀավատք և կարգ՚ հանձնախմբի հերթական հանդիպումը

Հունիսի 27-ից հուլիսի 2-ը Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ՙՀավատք և կարգ՚ հանձնախմբի հերթական հանդիպումը` ՙԻշխանության աղբյուրները եկեղեցում՚ խորագրով: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում է ՙԷջմիածին՚ ամսագրի փոխխմբագիր Տ. Շահե աբեղա Անանյանը:
Հանդիպման հիմանական նպատակը ՙՎաղ եկեղեցու հայրերի միջոցով Աստվածաշնչի մեկնության՚ ձեռնարկի ստեղծումն է, որը կոչված է հայրաբանական ավանդության կարճ ներածական դառնալու: Ձեռնարկը նախատեսվում է քրիստոնեական այն հարանվանությունների համար, որոնք ծանոթ չեն այդ ավանդությանը: