Տարածաշրջանի հոգևոր առաջնորդների համատեղ հայտարարություն

Նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, ստորագրվեց համատեղ հայտարարություն:
Հայտարարության մեջ ասվում է.
<<Այսօր մենք վերստին հավաքվել ենք միասին, որպեսզի գտնենք ուղիներ ի նպաստ Կովկասում հակամարտությունների լուծման և ճշմարիտ խաղաղության հաստատման: Շարունակելով նախորդ հանդիպումների ավանդույթը` կրկին հաստատում ենք, որ հոգևորականության և հավատացյալների ջանքերն ի զորու են անմիջական կերպով բարերար ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի իրավիճակի վրա:
Ցավոք, տարածաշրջանի շատ ժողովուրդներ նախկինի պես բաժանված են միմյանցից թշնամությամբ և անվստահությամբ: Մենք բոլորս կրում ենք մինչև վերջ չկարգավորված հակամարտությունների հետևանքները: Քաղաքական արմատականները և ապակառուցողական այլ ուժեր փորձում են օգտագործել ազգային և կրոնական տարբերությունները հիմնավորելու համար իրենց հայտարարություններն ու գործողությունները, որոնք հիմնովին խորթ են կրոնական ավանդույթներին:
Մենք հաստատապես կողմնակից ենք առկա խնդիրների լուծմանը բացառապես խաղաղ և օրինական միջոցներով: Կոչ ենք անում քաղաքական գործիչներին նոր ազդակ հաղորդել երկխոսությանը` ուղղված Կովկասում հաստատուն խաղաղությանը խոչընդոտող տարաձայնությունների կարգավորմանը: Հոգևոր առաջնորդները պատրաստ են լուրջ մասնակցություն ունենալ այդպիսի երկխոսությանը:
Կոչ ենք անում աջակցել հետխորհրդային ողջ տարածքում ինտեգրման գործընթացներին` ուղղված հասարակական բոլոր շերտերին, այդ թվում ազգային փոքրամասնություններին, նաև նրանց ազգային ինքնության իրացման, դավանանաքի ազատության և կրոնական գործունեության ապահովման ոլորտներում, հնարավորություն ընձեռել նրանց զարգացնելու իրենց մշակույթը, պահպանելու իրենց լեզուն: Անհրաժեշտ է հոգատարություն ցուցաբերել փախստականների և հարկադրաբար վերաբնակեցվածների հանդեպ:
Կարծում ենք, որ զանգվածային լրատվամիջոցները, հատկապես էլեկտրոնայինները, քիչ բան են անում միջկրոնական և միջազգային համագործակցությանը զորակցելու գործում: Անհրաժեշտ է լայն ամբիոն տրամադրել ոչ թե երկպառակություն, թշնամություն սերմանող ծայրահեղականներին, այլ կրոնական և ազգային համայնքների այն առաջնորդներին, ովքեր խաղաղություն են քարոզում և տրամադիր են միմյանց հետ երկխոսության:
Վկայում ենք, որ մեր երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումները բավարար չափով ոչ միայն նպաստել են հակամարտությունների զինված փուլի դադարեցմանը, այլև թույլ չեն տվել, որ դրանք վերածվեն կրոնական հակամարտության:
Կարևոր ենք համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքների շարունակումը` միջազգային իրավունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակական ջանքեր է պահանջում հրադադարի ռեժիմի և փոխվստահության ամրապնդման համար: Ողջունելով ռազմագերիների փոխանակման և զոհվածների մարմինների վերադարձման շուրջ պայմանավորվածությունները` վճռականորեն կոչ ենք անում հակամարտող կողմերին ապացուցել իրենց հավատարմությունը տարածաշրջանի խաղաղության ու կայունության հանդեպ և միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին, պայմանավորվել առաջավոր դիրքերից դիպուկահարների հեռացման մասին, գործնականում հաստատել միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունների հստակ իրականացման պատրաստակամությունը:
Կիսելով մարդկանց անհանգստությունը, ովքեր մտահոգված են պատմության և մշակույթի հուշարձանների ավերմամբ, հայտարարում ենք տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանմանը բոլոր միջոցներով աջակցելու մտադրության մասին:
Գիտակցելով մեր վրա դրված պատասխանատու առաքելությունը` հաստատակամորեն կոչ ենք անում պետական առաջնորդներին անհրաժեշտ ջանքեր գործադրել, որպեսզի թշնամությունն ու ատելությունը ընդմիշտ մնան անցյալում:
Դիմում ենք մեր երկրների ավանդական կրոնների հավատացյալներին սիրո և խաղաղության խոսքերով: Հույս ունենք, որ անկեղծ հավատացյալ անձինք մշտապես հաշտեցման ոգի կսերմանեն ազգերի միջև հարաբերություններում և կդիմակայեն կրոնն պարսավելի նպատակներով ծառայեցնելու փորձերին:
Թող Կովկասի բարեբեր հողի վրա հաստատվի կայուն և արդար խաղաղություն, իսկ մեր ժողովուրդները ժառանգեն բարօրություն և բարգավաճում:
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք
Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ>>: