Տարածաշրջանային երկխոսություն
Մարտի 17-18-ը Թբիլիսիում (Վրաստանի Հանրապետություն) տեղի կունենա տարածաշրջանային երկխոսություն Ուղղափառ Եկեղեցու եւ եվրոպական ժողովուրդների կուսակցության խմբի (քրիստոնյա դեմոկրատներ) եւ եվրոպական դեմոկրատների միջեւ: Երկխոսությանը կմասնակցեն տարածաշրջանի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին կմասնակցեն Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Երկխոսության ընթացքում նախատեսվում է Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի բանախոսությունը, որում Սրբազան Հայրը կանդրադառնա տարածաշրջանում միջկրոնական եւ միջմշակութային երկխոսության անհրաժեշտությանը` արդի մարտահրավերներին դիմագրավելու գործում, ինչպես նաեւ Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու առջեւ ծառացած հիմնախնդիրներին: