Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը նշանակվել է Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Տ. Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյանն ազատվել է Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի պարտականություններից եւ կոչվել հանգստի:

Նորին Սրբության նույն տնօրինությամբ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական նոր պատվիրակ է նշանակվել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը: