Վերապատրաստում-կոնֆերանս Կիպրոսում
Օգոստոսի 18-20-ը Կիպրոսի Լառնակա քաղաքում «Վորլդ վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հովանավորությամբ տեղի ունեցավ «Պատանիների աստվածաշնչային դասընթաց»-ի ծրագրի տարեկան վերապատրաստում-կոնֆերանսը: Կոնֆերանսը կազմակերպվել էր Հայաստանի կիրակնօրյա դպրոցներում գործող ուսումնական ծրագրերի եւ դասագրքերի շրջանակներում:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Ժողովին ներկա էր նաեւ «Վորլդ վիժն» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Եկեղեցու եւ պետության հետ հարաբերությունների բաժնի պատասխանատու Կարինե Հարությունյանը:
Կոնֆերանսի ընթացքում հնչեցին երեխաների քրիստոնեական դաստիարակության, ինչպես նաեւ դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ ելույթներ:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ