Վերահրատարակություն. Շնորհք արքեպիսկոպսս Գալուստյան «Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը վերահրատարակել է Թուրքիայի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի «Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան» գիրքը:
Այս աշխատության մեջ Շնորհք Պատրիարքն անդրադառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատկություններից մեկին` Մեծ Պահքի կիրակիներին եւ բացատրում պահեցողության անհրաժեշտությունը քրիստոնյայի կյանքում: Մեծ Պահքի «ոսկե շղթան» ներկայացնում է եդեմական պարտեզից մինչեւ Գողգոթա տանող ճանապարհը, այսինքն մարդկության փրկության ուղին:
Գիրքն առանձնանում է գեղեցիկ, հյութեղ եւ պատկերավոր լեզվով, որ նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար: