Վերահրատարակություն. Կարապետ եպս. Տէր Մկրտչեան «Սուրբ Միւռոնի օրհնութիւնը»
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մյուռոնօրհնության առիթով Մայր Աթոռի հրատարակչական բաժինը վերահրատարակել է 20-րդ դարի նշանավոր եկեղեցական եւ մեծավաստակ գիտնական Տ. Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի «Ս. Միւռոնի օրհնութիւնը» ուսումնասիրությունը, որն առաջին անգամ լույս է տեսել 1912 թ. «Արարատ» ամսագրում: Ուսումնասիրությունը վերահրատարակության է պատրաստել Մայր Աթոռի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
Կարապետ Սրբազանն իր ուսումնասիրության մեջ անդրադառնում է Հին եւ Նոր Կտակարաններում օծության յուղի մասին հիշատակություններին, բացատրում Մյուռոնի խորհուրդը, նրա գործածությունը Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգում` ընդգծելով Ս. Մյուռոնի նշանակությունը մեր ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքում:
Գրքում իբրեւ հավելված ներկայացված են Ս. Մյուռոնի օրհնության երեք սրբութունների` Կենաց փայտի մասւոնքով Ս. խաչի. աստվածամուխ Ս. Գեղարդի եւ Ս. Գրիգոր Լուսավորչի Աջի, ինչպես նաեւ Մյուռոնօրհնեքի ժամանակ գործածվող որոշ սրբազան մասունքների եւ առարկաների 23 լուսանկարներ: