Վեհափառ Հայրապետն ընդունեց ԱՊՀ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարների
Օգոստոսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՊՀ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի անդամներին` ուղեկցությամբ տիար Ռուդիկ Ղուկասյանի:
Նորին Սրբությունը, ողջունելով խորհրդի անդամներին, գոհունակություն հայտնեց առկա սերտ համագործակցության համար եւ հորդորեց շարունակել իրենց օգտաշատ ծառայությունը` ի բարօրություն ԱՊՀ երկրների եւ ժողովուրդների:
Վեհափառ Հայրապետը ներկայացրեց նաեւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ ի մասնավորի հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռի առաքելությունը մեր ժողովրդի կյանքում, անդրադարձավ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին: