Վարդապետական թեզի պաշտպանություն և վարդապետական մասնավոր աստիճանի տվչություն

Վարդապետական թեզի պաշտպանություն և վարդապետական մասնավոր աստիճանի տվչություն

 

     Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Իտալիայի հայոց հոգևոր հովիվ
Հոգեշնորհ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանի «Իտալիայի հայազգի սուրբերը. Իտալիայում հայկական պատմական եկեղեցիները. Իտալիայի նշանավոր հայերը» թեմայով վարդապետական թեզի պաշտպանությունը:

     Բանավոր պաշտպանության ներկայացված թեզի ընդդիմախոսն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, իսկ գրախոսը՝
Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Պարգև Բարսեղյանը:

     Հավարտ բանավոր պաշտպանության քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզի պաշտպանությանը և արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանին ներկայացնելու
մասնավոր վարդապետության աստիճանի տվչության:

     Ապրիլի 18-ին, ձևավորված ավանդության համաձայն, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանից Տ. Թովմա աբեղա Խաչատրյանն ստացավ Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանները: