Վարդապետական թեզի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:
Քննիչ հանձնաժողովը, որի կազմում էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (նախագահ), ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ վարդապետ Սարոյանը, հաստատեց մասնավոր վարդապետության աստիճանի համար ներկայացված Տ. Խորեն աբեղա Հովհաննիսյանի` ՙՀարսանեկան ծիսաշարի կանոնները եւ արարողությունները Հայոց եկեղեցում՚ եւ Տ. Մակար աբեղա Հակոբյանիª ՙԵկեղեցական հարաբերություններին վերաբերող կանոնները հայ կանոնական իրավունքի հուշարձաններում՚ թեմաներով թեզերը£
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունիսի 11-ին Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հոգեշնորհ Հայր Խորենն ու հոգեշնորհ Հայր Մակարը տվչության հատուկ արարողությամբ կստանան մասնավոր վարդապետության աստիճան: