Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունիսի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն:
Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր էին ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ Մատթեոս աբեղա Պողոսյանը /«Հովասափ Սեբաստացու ստեղծագործությունները»/, Տ Ներսեհ աբեղա Խալաթյանը /«Սուրբ Գայանե վանքը /պատմակրոնագիտական ուսումնասիրություն 301-2006թթ./»/,Տ. Մուշեղ աբեղա Բաբայանը /«Սուրբ Գրիգոր Նարեկացու կրոնաբարոյական հայացքներն ըստ «Մատյան ողբերգության» ստեղծագործության» եւ Տ. Իսահակ աբեղա Պողոսյանը /«Վարագա Սուրբ Նշանը եւ վանքը հայ մատենագրության մեջ»/:
Հանձնաժողովը, որի կազմում էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն իբրեւ նախագահ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, քննելով ներկայացված թեզերը, արտոնել էր բանավոր պաշտպանության:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջիկային տեղի կունենա հոգեշնորհ հայրերի` մասնավոր վարդապետության աստիճանի տվչության արարողությունը: