Սրբոց Հռիփսիմյանց կույսերի մասունքները կտարվեն Ս. Հռիփսիմե եկեղեցի
Այս տարի հունիսի 20-ը Սրբոց Հռիփսիմյանց կույսերի, իսկ հունիսի 21-ը Սրբոց Գայանեանց կույսերի տոներն են£ Այս երկու օրերը Էջմիածին քաղաքի համանուն վանքերի ուխտի օրերն են:
Այս առիթով Վանորեից Տեսչությունը հավատացյալներին հրավիրում է ուխտագնացության: Երկու օրերին էլ առավոտյան ժամը 10:00-ին թափորով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սրբոց Հռիփսիմեանց եւ Սրբոց Գայանեանց կույսերի մասունքները կտարվեն համապատասխանաբար Սուրբ Հռիփսիմե եւ Սուրբ Գայանե վանքեր, այնուհետեւ ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, կկատարվի Անդաստանի կարգ եւ Սուրբ մասունքներով օրհնություն:
Սուրբ մասունքները հավատացելոց խոնարհության համար վանքում կմնանան մինչեւ նույն օրվա երեկոյան ժամերգության ավարտըª ժամը18:00: