Սրբալույս մյուռոնի օրհնության արարողությունի ուղիղ եթերում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ «Շողակաթ» հեռուստաընկերությունը Հայաստանի հանրային (Հ1) հեռուստատեսության հետ համատեղ սիրով տեղեկացնում են, որ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության ուղիղ հեռարձակումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Մյուռոնի օրհնությունը, որ ավանդաբար տեղի է ունենում 7 տարին մեկ, այս տարի տեղի կունենա Վարագա սուրբ խաչի տոնին:

Արարողությունը կնախագահի եւ անձամբ կկատարի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուղեկցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու 12 արքեպիսկոպոսների:

Առաջին անգամ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը հնարավորություն կունենա ուղիղ եթերով դիտել այս հատուկ արարողությունը Հանրային հեռուստատեսության (Հ1) արբանյակային հեռարձակմամբ սեպտեմբերի 28-ին Երեւանի ժամանակով 17:00: