Սուրբ Պատարագ եւ հոգեհանգիստ Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան 100-ամյակի առիթով

Սեպտեմբերի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 1100-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ եւ Անմահ Պատարագ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 100-ամյակի առիթով:

Օրվա պատարագիչն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Եզնիկ արեպիսկոպոս Պետրոսյանը:

Պատարագի սրբազան արարողությունից հետո հոգելույս Վազգեն Ա Վեհափառի շիրիմի մոտ կկատարվի հոգեհանգիստ: