Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն

Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մայր Աթոռի միաբաններից եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներից կազմված հանդիսավոր թափորը, մասնակցությամբ հավատավոր ուխտավորների, կառաջնորդվի Ս. Հռիփսիմե վանք`  տանելով նաեւ Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները: Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն: