Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Մայր Տաճարում տեղի ունեցավ տոնական համերգ

Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Մայր Տաճարում տեղի ունեցավ տոնական համերգ 08.06.2015
Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Մայր Տաճարում տեղի ունեցավ տոնական համերգ

     Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 6-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում համերգով հանդես եկավ Մոսկվայի Սինոդալ երգչախումբը` ղեկավարությամբ ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսեյ Պուզակովի:
     Համերգն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա ողջույնի և բացման խոսք ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նաթան Սրբազանը մասնավորապես ուրախությամբ նշեց, որ տոնի նախօրեին Մոսկվայի տաղանդավոր ու բազմավաստակ Սինոդալ երգչախումբն իր աղոթքի և արվեստի միջոցով, իր համերգով անձեռակերտ ընծա է նվիրաբերում Մայր Տաճարին ու Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն:
     Համերգի ընթացքում նշանավոր երգչախումբը հայերեն և ռուսերեն լեզուներով կատարեց հոգևոր երգեր:
Համերգին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, արվեստի և մշակույթի գործիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ: