Սուրբ Գեւորգ Զորավարի եւ Սուրբ Ադոպտոսի եւ Ռոմանոսի Երգեցողին տոնը

Սուրբ Գեւորգ Զորավարի եւ Սուրբ Ադոպտոսի եւ Ռոմանոսի Երգեցողին տոնը 21.09.2012
Սուրբ Գեւորգ Զորավարի եւ Սուրբ Ադոպտոսի եւ Ռոմանոսի Երգեցողին տոնը

29 սեպտեմբեր 2012 թ., շաբաթ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սուրբ Գեւորգ Զորավարի եւ Սուրբ Ադոպտոսի եւ Ռոմանոսի Երգեցողին տոնը

Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 11:00-ին

Պատարագիչ` Տ. Գեւորգ եպս. Սարոյան

Մայր Տաճարում  կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո հոգեհանգստյան կարգ կկատարվի երջանկահիշատակ Գեւորգ IV կաթողիկոսի շիրմաքարի մոտ:

Արդեն ավանդույթ է դարձել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի պաշտոնական բացումը տոնվի Սուրբ Գեւորգի տոնի օրը: Ճեմարանի հիմնադիր երջանկահիշատակ Գեւորգ IV կաթողիկոսի մահվանից հետո, ամեն տարի Սուրբ Գևորգ Զորավարի տոնին մատուցվող Սուրբ Պատարագից հետո կատարվում է հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հիմնադրի: Այս տարի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այդ ավանդույթը կվերականգնվի եւ Գեւորգյան ճեմարանի միջոցառումների դահլիճում տեղի կունենա բացման արարողությունը:

Ճեմարանը բացվել է 1874 թվականին եւ Հայաստանում գործող երեք հոգեւոր հաստատություններից  մեկն է: