Սուրբ Ավետման Տոնը եւ Մայրության Օրհնության Օր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը տարիներ առաջ հռչակվել է իբրեւ մայրության օրհնության օր:

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում կատարվելու է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ: