Սկսվում է Սբ. Մյուռոնի ծաղկանց նյութերի եփումը

Սեպտեմբերի 14-ին, Խաչվերացի տոնին, երեկոյան ժամերգության ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կսկսվի Սրբալույս Մյուռոնի ծաղկանց նյութերի եռօրյա եփման արարողությունը աղոթասացության, սաղմոսների եւ շարականների երգեցողության ներքո, որին կմասնակցեն բազում բարեպաշտ ուխտավոր հայորդիներ:

Ժամերգության սկիզբը 1800-ին: