Սեւանի Վազգենյան դպրանոցը թողարկել է նոր ձայնասկավառակ

Սեւանի Վազգենյան դպրանոցը թողարկել է նոր ձայնասկավառակ 24.02.2009

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցի երգչախումբը թողարկել է հոգեւոր երգերի` «Օրհնյալ է Աստված» խորագիրը կրող ձայնասկավառակ:

Սկավառակի ստեղծման նախաձեռնողներն են դպրանոցի նախկին տեսուչ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը եւ ներկա տեսուչ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը: Այն թողարկվել է տեր եւ տիկին Իոսիֆ եւ Մարինա Հարությունյանների (Մեծ Բրիտանիա) աջակցությամբ:

Սկավառակում ընդգրկված տասը երգերը հնչում են դպրանոցի սաների կատարմամբ` խմբավար Շոթա Վարդանյանի ղեկավարությամբ: