Սբ. Ստեփանոս Նախավկայի տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Դեկտեմբերի 26-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հանդիսավորապես նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի տոնը: Տոնի օրը Միածնաէջ Մայր Տաճարում Սբ. Ստեփանոս խորանի առջեւ մատուցվեց սբ. պատարագ:
Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը Հայոց Եկեղեցում համարվում է նա
եւ սարկավագների տոն:Սբ. Պատարագից հետո Վեհարանում Մայր Աթոռի տարբեր կառույցներում իրենց ծառայությունը բերող 27 սարկավագներին իր հայրական օրհնությունը բերեց ու շնորհավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Ես հայցում եմ Երկնավորից, որպեսզի առատորեն հեղի ձեզ վրա Սուրբ Հոգու շնորհները,
եւ ձեր հավատքով, կյանքով ու գործով դուք նմանվեք Ստեփանոս Նախավկային, որ անվերապահորեն, առանց տատամսելու, առանց երկմտելու, առանց երկյուղելու կանգնեց քրիստոնեական հավատքի պաշտպանության համար եւ իր կյանքն ընծայաբերեց ի սեր Քրիստոսի:Այսօր ժամանակները տարբեր են, բայց եկեղեցականի համար միշտ էլ հատկանշող է այդ ոգին` հանձնառության, զոհաբերության ոգին: Այսօր էլ տարբեր իրավիճակների մեջ գործող, ապրող մեր Եկեղեցին պետք ունի Ստեփանոս սարկավագի նման նվիրյալ սպասավորների, ովքեր ամբողջական կերպով իրենց կյանքը, իրենց անձը կնվիրեն մեր Եկեղեցու ծառայության գործին»,- ասաց Նորին Սրբությունը` հորդորելով Եկեղեցու երիտասարդ սպասավորներին աչքի առջ
եւ միշտ ունենալ Սբ. Ստեփանոսի հավատքի ամրությունն ու արիասիրտ ոգին:Նույն օրն Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց առաջնորդանիստ եկեղեցում 4 ուրարակիրներ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի հընթացս սբ. պատարագի ձեռնադրվեցին սարկավագ: