Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Դեկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ շուքով նշվեց Ս. Ստեփանոս Նախավկայի աաեւ առաջին մարտիրոսի տոնը: Ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Ստեփանոսի տոնին մեծ հանդիսավորությամբ կատարվում է սարկավագական ձեռնադրություն: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք աաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Ս. Պատարագի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը կատարեց Գաաեւորգյան Հոգաաեւոր Ճեմարանի 30 սաների սարկավագական ձեռնադրության արարողությունը:
Հընթացս Ս. Պատարագի` ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի ներկայացրեց Ս. Ստեփանոս նախասարկավագի տոնի խրհուրդն ու պատգամը` ուղղված մեր հավատավոր ժողովրդին: Այնուհետաաեւ Սրբազան հայրը, մասնավոր կերպով իր խոսքն ուղղելով նորընծա սարկավագներին, նշեց. «Սիրելի նորընծաներ, մեր օրերում ձեզանից ոչ ոք ակնկալություն չունի աաեւ չի ունենալու, որ ձեր հավատքն ու կյանքն արյան նահատակությամբ պսակեք: Այսօր` մեր ժամանակներում, պակաս է զգացվում մյուս նվիրական հեղուկի` ճակատի քրտինքի: Ձեր անհոգնաբեկ ծառայությամբ քրտինք թափեցեք աաեւ այն խառնեցեք պատմության ներկային ու ապագային: Վստահ ենք, որ պիտի դառնաք բաբախող սիրտն այն եկեղեցու, որի երակներում պիտի հոսի ձեր ծառայության աաեւ առաքինի կյանքի ազնիվ հեղուկը: Պիտի դառնաք այն հեղուկը, որը հոսելու է այն մեծ սրտի մեջ, ուր մեր Տերն է բնակվում աաեւ ձեր օրինակելի ընթացքով ու արդյունավետ գործերով պիտի ապրեք Հիսուսի հետ, Հիսուսի համար աաեւ Հիսուսի մեջ»:
Արտակ Սրբազանը խոսքի վերջում մաղթեց, որ ամենակալ Տերը նոր ստեփանոսներ ծնի մեր եկեղեցու անդաստանում աաեւ թող որ ամենազոր Փրկիչը նոր վկաներ, նվիրյալ քրտինքով կյանքը մարտիրոսությամբ կնքած զավակներ հասցնի, որպեսզի նրանց միջոցով փառավորվի ամենակալ Աստված այժմ աաեւ միշտ աաեւ հավիտյանս հավիտենից ամեն»:
Պատարագի ավարտից հետո տոնի առիթով Մայր Աթոռի բոլոր սարկավագներին Հայրապետական իր օրհնությունն ու հայրական պատգամը բաշխեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք աաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, խոսքն ուղղելով նոր ձեռնադրվածներին, իր մասնահատուկ շնորհավորանքը բերեց աաեւ ողջություն մաղթեց նրանց` խրատելով օրինակել Ս. Ստեփանոսի կյանքի հոգաաեւոր սխրանքը, նրա հավատքն ու սերը, որոնց վրա պետք է խարսխված լինի հոգաաեւորականի առաքելությունը:
Նախորդ օրը, ձեռամբ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, դպրության չորս աստիճաններ ստացան 14, իսկ ուրարակիր դարձան` 19 ճեմարանականներ: