ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄՅԱՆՑ ԿՈՒՅՍԵՐԻ ՏՈՆ

Մայիսի 31-ին, սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնին, ժամը 1000-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած հանդիսավոր թափորը` Մայր Աթոռի միաբանների, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ հայաստանյան բուհերի ուսանողների եւ հավատավոր ուխտավորների մասնակցությամբ, կառաջնորդվի Սուրբ Հռիփսիմե վանք, որտեղ կմատուցվի Սուրբ Պատարագ եւ հավարտ Պատարագի կկատարվի անդաստանի արարողություն:

Սուրբ Հռիփսիմե վանք կտարվի նաեւ Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի Աջը: