Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Դեկտեմբերի 3-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Այս առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեռևս նախատոնակին Մայր Տաճար էին բերվել Մայր Աթոռի Գանձատանը պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Հոգևորականաց դասն ու Մայր Աթոռ ուխտի եկած բազմաթիվ հավատացյալներ իրենց խոնարհումը բերեցին առաքյալների սրբազան մասունքներին` առ Աստված աղոթք բարձրացնելով և հայցելով հայոց առաջին լուսավորիչների բարեխոսությունը:
Իր քարոզում պատարագիչ Տեր Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին և պատգամին, նշեց. ՙ...Եթե մենք Եկեղեցու ազգային և եկեղեցական տոները խմբավորենք, ապա այդ տոնն ամենից առաջինն ու մեծագույնն է մեզ` հայերիս համար, քանի որ, եթե Աստծու ուղեկցությամբ այդ առաքյալները Հայաստան չգային, թերևս մենք, իբրև ազգ, չլինեինք, էլ ուր մնաց քրիստոնյա լինելը՚:
Տեր Հայրը հորդորեց ներկաներին սուրբ առայալների մասունքների առջև կանգնած իբրև քրիստոնյաներ իրենց ուխտը նորոգել, լինել առաքյալներ և այն կոչմանը, որին կանչվել են թե° անձնական, թե° ընտանեկան, թե° հասարակական կյանքում, մնան հավատարիմ և այդ կոչումն արժևորեն գիտակից գործընթացով: ՙ...Նրանք նահատակվեցին, բազմաթիվ հոգիների դարձի պատճառ եղան, մենք էլ մեր հերթին պարտավոր ենք կենդանի կերպով նահատակվելու` մեր քրիստոնեական պարտքը կատարելով: Ես ցանկանում եմ, որ այս պահին ձեր հոգու նվիրական և խորն անկյուններում աղոթք բարձրացնեք առ Աստված և մաղթեք, որպեսզի հայոց Հայրապետական առաքելահաստատ գահը միշտ անսասան լինի: Թող առաքելոց բարեխոսությունն առատ հեղեղի մեզ և Աստծո անսպառ զորությունն իջնի մեր ժողովրդի վրա, մեր հայրենիքի վրա և մեր Սուրբ Եկեղեցու վրա՚, - նշեց Ասողիկ քահանա: