Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Սուրբ Էջմիածնում

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Սուրբ Էջմիածնում Օգոստոսի 14-ին` Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ս. Պատարագ մատուցեց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ս. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին, ընտանիքում կնոջ դերի կարևորությանը, կնոջ առաքելությանըª Աստվածամոր կերպարի նմանությամբ:     
Հավարտ Ս. Պատարագի Մայր Տաճարից Հայրապետական թափորն ուղղվեց դեպի Ս. Տրդատի Բաց Խորան, ուր հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը: Ս. Ներսես Շնորհալի հայրապետի աղոթքի ընթերցումից և հոգեզմայլ շարականների երգեցողությունից հետո Նորին Սրբությունն օրհնեց խաղողն ու տարվա բերքը:    
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բաշխեց ներկա ժողովրդին, ապա անդրադարձավ Տիրամոր վերափոխման խորհրդին` իբրև լավագույն վկայություն ծնողասիրության:
Վերջում միաբան սարկավագները օրհնված խաղողի ողկույզները բաժանեցին ժողովրդին: