Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Սուրբ Էջմիածնում

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Սուրբ Էջմիածնում 17.08.2010

Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար

Օգոստոսի 15-ին` Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ս. Պատարագ մատուցեց Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը: Ս. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին եւ Աստվածամոր կերպարին:

Հավարտ Ս. Պատարագի Մայր Տաճարից եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Ս. Տրդատի Բաց Խորան, ուր հանդիսապետությամբ Պատարագիչ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի` կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը: Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի աղոթքի ընթերցումից եւ հոգեզմայլ շարականների երգեցողությունից հետո հանդիսապետ Սրբազան Հայրն օրհնեց խաղողն ու տարվա ողջ բերքը:

Վերջում միաբան սարկավագները օրհնված խաղողի ողկույզները բաժանեցին ժողովրդին: