Ռումին քաղաքապետների պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոկտեմբերի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց Ռումինիայի քաղաքապետների պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Պիտեշտի քաղաքապետ Թուդոր Պենդիուկին, Ֆոկշանի քաղաքապետ Բո•դան Մատիշանին, Ռոմանի քաղաքապետ Լաուրենցիու Լեորյանուին, Գեռլայի քաղաքապետ Օվիդյու Դրա•անին, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեյին և Ֆրումոասայի քաղաքապետ Տիբոր Ֆերենցին:
Սրբազան Հայրը, ողջունելով քաղաքապետների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարեմաղթանքներն ու օրհնությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ և ռումին ժողովուրդների բարեկամական ու եղբայրական հարաբերություններին: Սրբազանն իր խոսքում ընդգծեց, որ նման ջերմ հարաբերությունների վկայությունն ու երաշխիքն է այն իրողությունը, որ Հայ Եկեղեցին ու հայ ժողովուրդն իր համայնքով Ռումինիայում ունեն երկար և ուրույն պատմություն, և հայ ժողովրդի դարավոր այս ներկայությունը կերտել է հարուստ մշակութային ժառանգություն: Այս առիթով Սրբազան Հայրն իր գնահատանքը բերեց ներկաներին և Ռումինիայի իշխանություններին` հայ ժողովրդի զավակների հանդեպ մշտապես դրսևորած եղբայրական վերաբերմունքի համար: Կարևորելով նման փոխադարձ այցելությունների անհրաժեշտությունը` որպես երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների պահպանման երաշխիք` Նաթան Սրբազանը նշեց, որ հաջորդ տարի Նորին Սրբության նախագահությամբ կտոնախմբվի Սուչավայի հայոց վանքի 500-ամյակը` վստահություն հայտնելով, որ այն իրապես պետք է լինի ոչ միայն հայ, այլև ռումին հավատացյալ ժողովրդինը:
Քաղաքապետներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար` մեծ օրհնություն նկատելով հայոց հոգևոր կենտրոնում գտնվելը: