Ռենովաբիսի՚ 15-րդ միջազգային համաժողով
Ռենովաբիսի՚ 15-րդ միջազգային համաժողով
Սեպտեմբերի 1-3-ը, Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում տեղի ունեցավ գերմանացի կաթոլիկների ՙՌենովաբիս՚ բարեգործական կազմակերպության 15-րդ միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին 300 ներկայացուցիչներ 29 երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, որպես Քույր Եկեղեցու ներկայացուցիչ, սույն ժողովին մասնակցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գյուղական համայնքների կառուցվածքային փոփոխությունների ազդեցությանը գյուղերում ապրող մարդկանց հավատքի և կյանքի պայմանների վրա: