ՌԴ Հասարակական պալատի պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոկտեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի պատվիրակությանը` գլխավորությամբ ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկու:
Պատվիրակությանն ուղեկցող ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ՀՀ Հանրային խորհրդի և Հասարակական պալատի միջև հաստատված կապերը և հոկտեմբերի 27-ին ստորագրված համաձայնագրով նախանշվող համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Այնուհետև Նաթան Սրբազանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները: Սրբազան Հայրը կարևորեց հանրային խորհուրդների դերակատարությունը հասարակության կյանքում և ողջունեց տարբեր երկրների համանուն կառույցների միջև հաստատվող համագործակցությունը` ի խնդիր հանրության կյանքում առկա խնդիրների համատեղ ուժերով հաղթահարման: Սրբազանը նաև ընդգծեց հանրային խորհուրդների կարևոր առաքելությունը հասարակական կյանքում բարոյական արժեքների ամրապնդման գործում:
ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկին իր ուրախությունն արտահատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով: Իր հերթին նա ներկայացրեց ՌԴ Հասարակական պալատի գործունեությունը և համագործակցությունը Եկեղեցիների հետ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև հայ համայնքին, ինչպես նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ եղբայրական հարաբերություններին: Պատվիրակությունն ուրախություն հայտնեց նաև Մոսկվայում հայկական եկեղեցական համալիրի կառուցման առիթով` նկատելով, որ դա երկու հավատակից ժողովուրդների ջերմ հարաբերությունների խոսուն վկայությունն է: