Պարզաբանում
Պարզաբանում
News.am
լրատվական գործակալության կայքում 27.06.2011թ. հրատարակված ՙՎերանորոգու±մ, թե± վանդալիզմ…՚ հոդվածում, ինչպես նաև մի շարք այլ ԶԼՄ-ներով արտահայտված մտահոգությունները ստուգելու նպատակով հունիսի 30-ին Հաղարծին վանքային համալիր են այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետական-շինարարական բաժնի աշխատակիցներից (ճարտարապետներ Գրիգոր Նալբանդյան եւ Մերի Դանիելյան) եւ եկեղեցականներից կազմված հանձնախումբը, ինչպես նաեւ ՙՇիրակ Ինժեներինգ Քոնսթրաքշն՚ ՓԲԸ-ի ներկայացուցիչներն ու Հաղարծին վանքային համալիրի վերականգնման նախագծի հեղինակ Էդուարդ Գրիգորյանը: Հոդվածում նշված անձրևաջրերի հեռացման ջրատար ստորգետնյա առվակը ՙզարդաքանդակ՚ քարերով փակված լինելու մասին տեղեկությունը ստուգելու նպատակով այն ամբողջովին բացվել և լուսանկարվել է: Տեղում որևէ զարդաքանդակ քարերի առկայություն չի արձանագրվել: Նշենք, որ նորոգության ժամանակ հողածածկույթների տակից հայտնաբերվել են 700-ամյա վաղեմության զարդաքանդակների եւ կոտրված խաչքարերի բեկորներ, որոնք օգտագործվել են համալիրի վերանորոգման ընթացքում£ Ինչ վերաբերում է Հաղարծին վանքային համալիրում ժամանակակից լուսամփոփներ տեղադրելուն, ապա հարկ ենք համարում նշել, որ եկեղեցին անհրաժեշտ լուսավորությամբ ապահովելու նպատակով որմնաջահերը ընտրվել եւ տեղադրվել են վանական համալիրի վերանորոգման նախագծի հեղինակի կողմից£ Այս առնչությամբ Մայր Աթոռի ճարտարապետական բաժինը որեւէ անպատեհություն չի տեսնում£Ցանկալի
պիտի լիներ, որ նման խնդիրներով մտահոգված անձինք նախ և առաջ ականջալուր լինեին մասնագետների կարծիքներինª տուրք չտալով անհիմն ու անտեղի հայտարարություններին£