Ուսանողական ուխտագնացություն

Ապրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդաց կենտրոնի ջանքերով կազմակերպվել էր ուխտագնացություն մի շարք բուհերի` Երեւանի Պետական Համալսարանի, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Կինոյի եւ Թատրոնի ինստիտուտի, Գալիք համալսարանի, Գլաձորի համալսարանի շուրջ 150 ուսանողների մասնակցությամբ:

Ուխտավորները սկզբում այցելեցին Գոշավանք, ապա` Հաղարծին: Հետդարձի ճանապարհին նրանք կանգ առան Սեւանի թերակղզում, ուր հանդիպում ունեցան Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի սաների հետ:

Այնուհետեւ երիտասարդները աղոթք կատարեցին նաեւ Սեւանի Սբ. Առաքելոց եկեղեցում, ապա նրանց մասնակցությամբ տեղի ունեցավ մկրտության արարողության: Արարողության ավարտին Տ. Մինաս քահանա Մարտիրոսյանը իր պատգամն ուղղեց ուխտավոր ուսանողությանը: