Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների Ոչ պաշտոնական հավաք Հունաստանում

Ապրիլի 27-30-ը Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքության նախաձեռնությամբ Հունաստանի Կրետե կղզում գտնվող Իերապետրա վանքում տեղի կունենա Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների ոչ պաշտոնական հավաք` Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի 13-րդ Համագումարին (Լիոն, հուլիսի 15-21, 2009թ.)նախապատրաստվելու համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցելու է Իտալիայի Հայոց հոգեւոր հովիվ Տ. Առեն վարդապետ Շահինյանը: