Ուխտի պատարագ Մուղնու Ս. Գևորգ եկեղեցում Դուրս կբերվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը

Ուխտի պատարագ Մուղնու Ս. Գևորգ եկեղեցում

     Ապրիլի 27-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի հայտնի Շուրիշկանի Ս. Ավետարանը:
     Մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները հնարավորություն կունենան համբուրելու հրաշագործ Ս. Ավետարանը և ստանալու նրա օրհնությունը: