Ուխտի պատարագ Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցում Դուրս կբերվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը
Մայիսի 1-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի եւ Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցի կտարվի հայտնի Շուրիշկանի Ս. Ավետարանը:
Մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները եւ շուրիշկանցիները հնարավորություն կունենան համբուրելու Ս. Ավետարանը եւ ստանալու նրա հրաշագործ օրհնությունը: