Ուխտագնացություն Խոր Վիրապ եւ Նորավանք

Ապրիլի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Երիտասարդաց կենտրոնը կազմակերպել էր ուխտագնացություն, որին մասնակցում էին Երեւանի մի շարք համալսարանների (Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարան, Երեւանի Տնտեսագիտական համալսարան, «Գլաձոր» համալսարան, «Հյուսիսային» համալսարան, Ինտերլինգվա համալսարան, Գեղեցիկ Արվեստների համալսարան եւ այլն) ուսանողներ եւ դասախոսներ:

Առաջին հանգրվանը Խոր Վիրապի վանքն էր, ուր ուխտավորները միասնաբար աղոթեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այնուհետեւ մեկնեցին Նորավանք, որտեղ նրանց դիմավորեցին եւ ողջունեցին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը եւ Նորավանքի հոգեւոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը: Տ. Սահակ քահանան ուխտավորներին հանգամանորեն ներկայացրեց Նորավանքի պատմությունը:

Երիտասարդները Նորավանքում եւս իրենց աղոթքը կատարեցին Հայրենիքի խաղաղության, Եկեղեցու պայծառության եւ հայ ժողովրդի բարօրության համար: