ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱԴՐԱՍ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
21 փետրվարի, 2011թ.
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱԴՐԱՍ
2011 թվականի փետրվարի 20-ին հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մար-դասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիս-յանը Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության, ճեմարանի ուսուցիչների եւ մի խումբ աշակերտների հետ Կալկաթայից (Հնդկաստան) ուխտի գնաց Չեն-նայի (Մադրասի) Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը հիմնադրվել է 1712 թվա-կանին:
Չեննայի օդանավակայանից ուխտավորներն ուղեւորվեցին եկեղեցի, ուր մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան արարողություն եկեղեցու հարակից «Շմավոնյան» պարտեզում, որտեղ իրենց հավիտենական հանգիստն են գտել Հարություն ավագ քահանա Շմավոնյանը, Շահամիր Շա-համիրյանը
…Մադրասի հայ գաղութը ձեւավորվել է 17-րդ դարում: Այն դարձել է հնդկա-հայ գաղթօջախի հոգեւոր-մշակութային ոստանը:
1794-1796 թվականներին Մադրասում հրատարակվեց առաջին հայ պար-բերականը`«Ազդարարը», որի խմբագիրն էր Հարություն ավագ քահանա Շմա-վոնյանը: Հոգեւորական, ում անունը ոսկե տառերով պիտի գրվի հայ մամուլի եւ մշակույթի պատմության մեջ: 1772 թվականին Շահամիրյանի տպարանում լույս տեսավ արցախցի Մովսես քահանա Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կո-չի հորդորակ» առաջին հրապարակախոսական տպագիր աշխատությունը: Մեկ տարի անց` 1773-ին, նույն տպարանում Մադրասի հայտնի խմբակի ան-դամները` Հովսեփ Էմինը, Տեր Մովսեսը, Գրիգոր Խոջաջանյանը, Շահամիր-յանները
… կյանքի կոչեցին Հայաստանի առաջին սահմանադրությունը` «Որո-գայթ փառացը»` հայ քաղաքական մտքի ամենամեծ նվաճումը:Մադրասը մինչեւ հիմա ունի «Armenian Street» փողոցը, որտեղ էլ գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին:
2012 թվականին լրանում է Սուրբ Աստվածածնի 300-ամյակը: Հնդկահայոց հոգեւոր հովվությունը 2012 թվականին պետք է տոնախմբի Սուրբ Աստվա-ծածին եկեղեցու` Հայ Մադրասի 300-ամյակը եւ երախտապարտության զգա-ցումով բազմաբնույթ ձեռնարկների միջոցով պիտի խոնարհվի մադրասահայ երեւելիների աստվածահաճո ու ազգաշահ գործի առջեւ: