Շվեյցարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահը մեկնեց Ժնեւ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 8-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը մեկնեց Փարիզ: Ապրիլի 9-ին Հայր Մեսրոպը ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ կժամանի Ժնեւ:
Գերագույն հոգեւոր խորհրդի հանձնարարությամբ ապրիլի 10-ին, Ժնեւի Ս. Հակոբ առաջնորդանիստ եկեղեցում, Շվեյցարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահը Հովնան Սրբազանի կողմից կներկայացվի հայ համայնքին: