Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կտարվի Մուղնու Ս. Գեւորգ Եկեղեցի

Ապրիլի 19-ին` կրկնազատկի տոնին, արդեն իսկ ամրագրված ավանդույթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի եւ Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը:

Ս. Պատարագի ընթացքում հավատավոր ուխտավորները հնարավորություն կունենան համբուրելու եւ օրհնություն ստանալու Ս. Ավետարանից: