Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշական

Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշական

Հոկտեմբերի 13-ին, Սրբոց Թարգմանչաց տոնին, Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ:

Այս առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի եւ Օշական կտարվի Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.):

Բոլոր հավատացյալներին հրավիրում ենք մասնակցություն բերելու ուխտի Ս. Պատարագին, որի ընթացքում ուխտավորները հնարավորություն կունենան օրհնություն ստանալու հրաշագործ այդ Ավետարանից: